Գյումրիի թիվ 15 դպրոցում հնչած ահազանգը կեղծ էր: Շիրակի մարզի մեր թղթակիցը հայտնում է, որ մասնագետները մի քանի ժամ աշխատելուց հետո կրթական հաստատությունում ռումբ չեն հայտնաբերել: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, առավոտյան «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Գյումրիի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: