Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ընտանիքի լուսանկարը հրապարակած հայ իրավապաշտպան Արլեթ Նատալի Ավազյանը բերման է ենթարկվել։
Այդ մասին նա հայտնել էր իր թվիթերյան էջում։ Ավազյանը բնակվում է Ստամբուլում և Թուրքիայի քաղաքացի է:
Հայ իրավապաշտպանի հրապարակած լուսանկարում պատկերված է եղել Չավուշօղլուի ընտանիքը, այդ թվում՝ նրա հայրը, որի մասին Ավազյանը գրել էր.
«1988 թվական, Մևլութ Չավուշօղլուի ընտանիքը: Նախարար Չավուշօղլուի հոր մականունը եղել է Գող քուրդ Օսման: Նրանք Էրզրումի Խորասանի շրջանից են տեղահանվել»։
Պոլսահայ գործիչ Նուրհան Չեթինքայան «Ֆեյսբուքի» միջոցով տեղեկացրել է, որ Նատալի Ավազյանին արդեն պայմանական ազատ են արձակել։