Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Սփիերին և Ջուդի Չուին: Նախագահը բարձր է գնահատել նրանց գործունեությունն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, շնորհակալություն հայտնել Հայաստանի և Արցախի համար նրանց գործադրած ջանքերի համար:
ԱՄՆ կոնգրեսականները նախագահ Սարգսյանին տեղեկացրել են Հայաստան իրենց այցի նպատակների և ունեցած հանդիպումների մասին, պատմել են, որ այցի շրջանակում եղել են նաև Արցախում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունները տարբեր ուղղություններով խորացնելու շուրջ: