«Արդշինբանկ»-ի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուզալյանն ուրախությամբ է տեղեկացրել այն մասին, որ հենց իրենց բանկն է հովանավորում ՏՏ ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը՝ «WCIT-2019»-ը: Գյուզալյանի խոսքով՝ այդ հանգամանքը խիստ պարտավորեցնող է և շատ կարևոր երկրի և հովանավոր կազմակերպությունների համար: «Դա միջազգային շուկաներ դուրս գալու լավ հնարավորություն է»,- ասել է բանկի ներկայացուցիչը: