Իլինոյսի նահանգի 9-ամյա երեխային ներկայացվել է առաջին կարգի սպանության մեղադրանք: Անչափահասը հրկիզել էր շարժական տունը, ինչի հետևանքով զոհվել էր երեք՝ մեկ և երկու 2 տարեկան երեխա ու երկու մեծահասակ՝ 34-ամյա տղամարդ և 69-ամյա կին: Նահանգի դատախազ Գրեգ Մինգերը խոստովանել է, որ 2006 թվականից ի վեր 9-ամյա տղան զանգվածային սպանություն կատարած ամենաերիտասարդ մարդասպանն է: Կասկածյալի մասին մանրամասներ չեն հաղորդվում, հայտնի չէ նաև՝ կապ կա՞ արդյոք անչափահասի և զոհերի միջև: Հաշվի առնելով երեխայի տարիքը՝ հնարավոր է, որ նրան տրվի 5 տարվա փորձնական ժամկետ: