Շվեդական Մալմյո քաղաքում տեղադրվել է «Լոս Անջելես Գելեքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանը՝ Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Բրոնզե արձանն ունի 3 մետր բարձրություն և կշռում է 205 կգ: Քանդակագործը Պիտեր Լինդեն է: Արձանը տեղադրվել է այն ստադիոնի մոտակայքում, որտեղ 20 տարի առաջ իր պրոֆեսիոնալ կարիերան է սկսել շվեդ գոլահարը: Ի դեպ, մինչև բացման արարողության մեկնարկը, Իբրան հերթական անգամ Թվիթերում հանդես է եկել համարձակ հայտարարությամբ. «Խոսքս ուղղում եմ Մալմյոյի երեխաներին: Ես բոլորիդ ազատում եմ դասերից, որպեսզի ներկա լինեք արձանի բացման արարողությանը»: