«Կարծում եմ՝ իրապես Հայաստանի համար պատմական օր էր»,- ֆեյսբուքի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՏՏ համաշխարհային համաժողովին:
«Մեր երկիրը լուրջ հայտ է ներկայացնում՝ աշխարհի տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքում իր արժանի տեղը գրավելու համար: Առաջիկա 3 օրը կարևոր է ոչ միայն տեղական, տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակում, քանի որ համաժողովի օրակարգում համայն մարդկությանը հուզող առանցքային հարցեր են: Այսպիսով մենք անմասն չենք մնում համաշխարհային ամենաարդիական հարցերի քննարկումից»,- գրել է Ավինյանը: