Հայտնի են Ֆիզիկայի բնագավառում՝ 2019 թվականի Նոբելյան մրցանակակիրների անունները: Այս ոլորտում մրցանակի են արժանացել երեք թեկնածու՝ Ջեյմս Փիբլզը, Դիդյե Քելոզն ու Միշել Մայորը: Գիտնականները դափնեկիր են դարձել աստղագիտության և աստղաֆիզիկայի բնագավառում կատարած աշխատանքի համար: Պարգևատրման արարողությունը կանցկացվի Ստոկհոլմում, դեկտեմբերի 10-ին՝ շվեդ գյուտարար ու ձեռներեց Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: Այս տարի յուրաքանչյուրը կպարգևատրվի 9 մլն. շվեդական կրոնով (ավելի քան 900 հազար ԱՄՆ դոլար):