Քիմ Քարդաշյանն այսօր հանդիպել է լրագրողներին և խոսել Հայաստանում գործունեություն ծավալելու, ներդրումներ կատարելու մասին: Քարդաշյանն անդրադարձել է Հայաստանում ներքնազգեստի իր նոր արտադրության հիմնադրման գործում հայ խոշոր գործարարների, ներդրողների ներգրավմանը: Քարդաշյանը նաև մանրամասնել է, որ կուսումնասիրվի շուկան, թե ինչ նման արտադրություններ կան Հայաստանում: Մարմնի բույրերի ու օծանելիքի արտադրություն ստեղծելուն վերաբերող հարցին էլ հետևյալ կերպ է պատասխանել. «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Այսօր մենք հանդիպում ունենք, որի ընթացքում կքննարկենք այդ թեման: Այն շատ կարևոր է ինձ համար: Այդ թեման օրակարգում է: Ինձ շատ է դուր գալիս հայ արտադրողների, գործարարների հետ աշխատելը, պատրաստվում եմ այցելել նրանց գրասենյակներ: Հայաստանում իմ սեփական արտադրությունն ունենալն իրոք երազանք է ինձ համար»: