Georgian Airways վրացական ավիաընկերությունը հայտարարել է Եվրոպական դատարան՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության դեմ հայց ներկայացնելու մտադրության մասին: Խնդիրը վերաբերում ՌԴ-ից ուղիղ թռիչքների արգելմանը, ինչի հետևանքով ընկերությանը ֆինանսական վնաս Է հասցրել և խախտել Է սպառողների իրավունքները: Սրա մասին ասված Է ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիայի հայտարարության մեջ:
«Georgian Airways-ը պատրաստվում Է Եվրոպական դատարան 25 մլն դոլար գումարի հայց ներկայացնել ՌԴ-ի տրանսպորտի նախարարության դեմ՝ դեպի Ռուսաստան թռիչքների չհիմնավորված արգելման համար»,- ասված է հայտարարության տեքստում: