Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վաղը կմեկնի Ադրբեջան:
Վրաստանի Կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկատվությամբ, վարչապետ Գախարիայի առաջին պաշտոնական այցերը տեղի կունենան Վրաստանի հարևան երկրներում, որոնք Վրաստանի կարևորագույն գործընկերներն են ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական ուղղություններով:
Հոկտեմբերի 9-ին Վրաստանի Կառավարության ղեկավարը կայցելի Ադրբեջան, հաջորդ շաբաթ կկայանա նրա այցը Հայաստան: Բացի այդ, նախատեսվում է նաև վարչապետի այցը Թուրքիա, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին: