Ռուսաստանը նախապես տեղեկացված չի եղել այն մասին, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ամերիկյան զորախումբը դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից՝ կապված Թուրքիայի՝ այդ հատվածում ռազմական գործողությունները վերսկսելու հետ: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Արաբական երկրի իշխանության սերտ դաշնակից և Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ութ տարի շարունակ որպես միջնորդ հանդիսացող Ռուսաստանը հայտնել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է հարգեն միջազգային բոլոր կողմերը: