Վիետնամի դատարանները մեկ օրում մահապատժի են դատապարտել երկրի ութ քաղաքացու, երեք հոգու էլ դատապարտել են նույն ցմահ ազատազրկման՝ թմրամիջոցների առևտրով զբաղվելու մեղադրանքով: Մահապատժի դատապարտվածներից յոթը տղամարդ են, մեկը՝ կին: Հանցավոր խումբը երկար ժամանակ թմրամիջոցներ է ներկրել Վիետնամ:
Հիշեցնենք, որ երկրի օրենսդրության համաձայն՝ Վիետնամում ավելի քան 600 գրամ հերոինի կամ 2.5 կգ-ից ավելի ամֆետամինի առևտրով զբաղվողներին մահապատիժ է սպառնում: