Նախիջևանի ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություններ են անցկացնում՝ փոխանցում է Ադրբեջանի ՊՆ կայքը: ԶորավարժությԱՆ հիմնական նպատակը հնարավոր պատերազմին ԶՈՒ բոլոր ստորաբաժանումների և ուժերի պատրաստվածության մակարդակի ստուգումն է, ինչպես նաև՝ պաշտպանականից հարձակողական փուլի անցման ընթացքում ռազմական հմտությունների ավելացումը: Նույն աղբյուրի համաձայն՝ զորավարժության ընթացքում ձեռնարկված գործողությունները, ժամանակակից ուժերի և սարքավորումների կիրառումը դրական են գնահատվել: