Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է «Brexit»-ի գործարքին՝ համաձայնության եզրափակիչ փաստաթուղթը մինչև շաբաթվա վերջ վերջնական տեսքի բերելու համար: Իռլանդիայի վարչապետը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայն չեն Եվրամիության կազմով բրիտանական առաջարկի քննարկմանը, քանի դեռ Իռլանդիան պատրաստ չէ բանակցությունների: Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի նոր առաջարկի համաձայն՝ Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության հետ միասին դուրս կգա Եվրամիության մաքսային միությունից, բայց կմնա ապրանքների նույն շուկայում:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է հոկտեմբերի 31-ին դուրս գալ ԵՄ-ի կազմից գործարքով, թե՝ առանց դրա: