Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն անցել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։ Օղակների վարժությունում հայ մարզիկը վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով անցել եզրափակիչ։
Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել է 13-րդ տեղը։
Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանին՝ ցավոք, նա չի հաղթահարել որակավորման փուլը. եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում ձախողել է ելույթը և 13,666 միավորով հայտնվել 25-րդ տեղում: Բազմամարտում հայ մարմնամարզիկի հաշվին գրանցվել է 80,898 միավոր. այստեղ էլ նա 37-րդն էր՝ հայտնում են ՀԱՕԿ մամուլի ծառայությունից։
Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 12-ին և 13-ին։ Արթուր Թովմասյանը օղակների վրա հանդես կգա հոկտեմբերի 12-ին։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցում է 289 մարմնամարզիկ։ Առաջնությունը վարկանիշային է «Տոկիո-2020»-ի համար։