Իրաքում օրեր առաջ սկսված զանգվածային մահաբեր խռովություններից հետո երկրին բարեփոխումներ են անհրաժեշտ: Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը: Վերջերս երկրում հրահրված հակակառավարական ակցիաներին մասնակցած և հիմնականում երիտասարդ ակտիվիստները բողոքում էին համատարած գործազրկության, կոռուպցիայի և հանրային ծառայությունների վատ որակի դեմ: Իրավապահ մարմինների ուժի կիրառման հետևանքով մահացել և վիրավորվել են տասնյակ ցուցարարներ: Անկառավարելի ցույցերն ամենամեծ մարտահրավերն էին մեկ տարի առաջ ձևավորված կառավարության համար:
Իրաքի կառավարությունը վերաբացել է Բաղդադում «Կանաչ գոտին», երբ երկրի իշխանությունն ու ցուցարարներն ընդհանուր հայտարարի են եկել: «Կանաչ գոտում» են տեղակայված կառավարական գրասենյակներն ու արտասահմանյան դիվանագիտական առաքելությունները: