Դատարանը բավարարել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը և անվավեր ճանաչել մշակույթի նախկին նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի ազատման հրամանը: Ըստ դատավճռի, Օրբելյանը պետք է վերականգնվի թատրոնի տնօրենի աշխատանքում, իսկ հարկադիր պարապուրդի համար՝ փոխհատուցվի: