Թեհրանը պատրաստ է Սաուդյան Արաբիայի հետ նստել բանակցային սեղանի շուրջ և քննարկել տարածաշրջանային խնդիրներ, եթե Ռիադը դադարեցնի «սպանել մարդկանց»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Այն իրավիճակում, երբ սաուդցիները կցանկանան բանակցություններ վարել Իրանի հետ և բանակցային սեղանի շուրջ քննարկել տարածաշրջանային հարցեր, ոչ թե մարդկանց սպանել, Իսլամական Հանրապետությունն անպայման իրենց կողքին կլինի»,-հայտարարել է Զարիֆը:
Իրանի շիա ու Սաուդյան Արաբիայի սունի մահմեդականները Պարսից ծոցի տարածաշրջանում որպես հակառակորդներ են հանդես գալիս՝ Եմենի ու Սիրիայի հակամարտություններում պաշտպանելով հակառակ կողմերին: