Թուրքիան սկսել է քրդերի դեմ ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսային շրջաններում: Իրավիճակը բավական բարդանում է ԱՄՆ-ի համար. մի կողմից՝ Անկարան ՆԱՏՕ-ի իր դաշնակիցն է, մյուս կողմից` Վաշինգտոնը պաշտպանում է քրդական ուժերին, որոնք հակաահաբեկչական պայքար են մղում «ԴԱԻՇ» ահաբեկչական խմբավորման դեմ: Կողմնակալությունից խուսափելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Սիրիայում հակամարտության գոտուց դուրս բերել ամերիկյան զորակազմը: Հետևաբար՝ այժմ քրդերին այս տարածքում պաշտպանող ուժ չկա: Միաժամանակ՝ Սպիտակ տունը Թուրքիայի զորամիավորումներին սպառնացել է լուրջ հետևանքներով, եթե տուժեն «ԱՄՆ-ի դաշնակիցները»: