Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախկին իշխանությունների օրոք ապօրինի սեփականաշնորհված տարածքների հետ կապված գործընթացը «խայտառակ պրոցես» է որակել: Քաղաքապետի խոսքով՝ ապօրինի շինությունների գերակշիռ մասը նախկին թաղապետների բարեկամներ են:
«Այն, որ խայտառակ պրոցես է տեղի ունեցել՝ կապված հողատարածքների հետ, կապված ապօրինի շինությունների հետ, փաստ է: 90 տոկոս դեպքերում սեփականատերերը հենց այդ պահին գործող թաղապետների բարեկամներն են, երեխաները, մորաքրոջ և հորաքրոջ տղաները, քավորները, սանիկները և այլն. բոլոր սեփականատերերը նրանց մերձավորներն են»,- ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը: