Երևանի աղբահանությամբ զբաղվող հիմնարկում 206 մարդ նոր աշխատանք կունենա: Աշխատակիցները թիվն, այդպիսով, կդառնա 853: Քաղաքապետարանում այսօր վստահեցրել են, որ սրանից հետո արդեն հնարավոր կլինի մայրաքաղաքի մաքրությունը պատշաճ կազմակերպել, և քաղաքապետարանն էլ ֆինանսական նոր բեռ չի վերցնի իր վրա. աշխատանքի կազմակերպման համար կհատկացվի այնքան գումար, որքան տրվում էր «Սանիթեք»-ին՝ 5 մլրդ 170 մլն դրամ՝ տարվա համար:
Հիշեցնենք, որ աշխատակազմի հաստիքացուցակը փոփոխելու մասին որոշումը ներկայացվել էր դեռևս հունիսի 17֊ին՝ ավագանու նիստում։