«Բարսելոնա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն անդրադարձել է «Բավարիա»-ի ղեկավարության և հավաքականում իր խաղընկեր Մանուել Նոյերի հետ կոնֆլիկտին: Տեր Շտեգենն ասել է, թե այդ թեմայով շատ չի մտածել: «Եթե խոսենք ֆուտբոլի մասին, ապա ես լավ եմ աշխատել: Այս թեմայով չափազանց շատ բան է ասվել, սակայն ես առանձնապես հակված չեմ ուշադրություն դարձնել այլոց հայտարարություններին»,- նշել է դարպասապահը:
«Արգենտինայի հետ խաղից առաջ առանձնահատուկ ճնշում չեմ զգում: Դա խաղ է, որի ժամանակ ես, ինչպես միշտ, ցանկանում եմ ցուցադրել իմ լավագույն որակները: Մեր թիմը շատ բարձր մակարդակ ունի և, չնայած որոշ ֆուտբոլիստների բացակայությանը, յուրաքանչյուրն ունի իրեն ցույց տալու հնարավորություն»,- ասել է տեր Շտեգենը:
Հիշեցնենք, որ Գերմանիա-Արգենտինա ընկերական հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով ժամը 23.00-ին: