Գերմանիայի Լիմբուրգ քաղաքում բեռնատարը միտումնավոր մխրճվել է ավտոմեքենաների մեջ: Ավտովթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 17 մարդ: Հայտնի է դարձել, որ անհայտ տղամարդը երկաթուղային կայարանից բեռնատարը գողացել ու այն վարել է կայանված ավտոմեքենաների ուղղությամբ: Հանցագործն անմիջապես ձերբակալվել է, իսկ հանցագործության շարժառիթները ճշտվում են: Մի շարք լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ ձերբակալման պահին հանցագործը արաբերենով ինչ-որ բան է բղավել: