Բաքվի քաղաքապետարանի դիմաց կայացել է Ժողովրդավարական ուժերի ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության կողմնակիցների բողոքի ակցիան. այն նախօրոք արտոնված է եղել իշխանությունների կողմից:
Հավաքի մասնակիցները հայտարարել են, որ բողոքի ակցիայի նպատակը հավաքների ազատության ապահովման իրացումն է:
Ցույցից առաջ ոստիկանությունը հասցրել է շրջափակել ակցիայի անցկացման վայրը և արգելել ամեն տեսակ գործողությունները: Մի քանի հարյուր ցուցարարներ փորձել են ներխուժել ակցիայի համար նախատեսված տարածք, ինչից հետո ոստիկանները բիրտ ուժ են կիրառել և ձերբակալել ակցիայի մասնակիցներին. լրագրողների նկատմամբ ևս ոստիկանությունը անհամաչափ գործողություններ է իրականացրել:
Ակցիայի տարածքի ամբողջ երկայնքով անջատվել են ինտերնետ հասանելիությունը և բջջային կապը:
Ոստիկանությունը ակցիայի վայր է թույլ տվել մտնել ընդամենը 50 ցուցարարի:
Ձերբակալվածների թիվն այս պահին հասել է 30-ի, նրանց մի մասին նստեցրել են ոստիկանական ավտոբուսները և տարել մոտակա բաժիններ:
Ընդդիմությունը հայտարարել է, որ բողոքի հաջորդ ակցիան կայանալու է հոկտեմբերի 19-ին: