BBC-ի լրագրող Գիլյեմ Բալագեն հայտարարել է, թե Գարեթ Բեյլը ցանկանում է լքել Մադրիդի «Ռեալ»-ը: Ըստ լրագրողի, Բեյլը «մինչև կոկորդը կուշտ է ակումբից»: Բալագեի պնդմամբ, այն ժամանակ, երբ Բեյլը սկսեց ցույց տալ իրեն և վստահ էր, որ խաղից խաղ իր ֆիզիկական վիճակը բարելավելու է, նրան հանկարծ Բրյուգգեի հետ խաղի (2:2) հայտացուցակից դուրս են թողնում: Եվ որևէ մեկը դրա պատճառը չգիտի: Լրագրողի պնդմամբ, ֆուտբոլիստը զայրացած է և ճնշված: Ընդ որում, Բեյլը տարակուսած է նաև հանգամանքից, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նախ հրաժարվել էր աշխատել ֆուտբոլիստի հետ, սակայն այնուհետ ակումբը Բեյլին թույլ չէր տվել տեղափոխվել այլ թիմ՝ չնայած եղած լավ առաջարկներին: