Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ Ջեքի Սփիերին եւ Ջուդի Չուին:
Քննարկվել են ամերիկա-արցախյան հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Արցախի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր ուղղություններից է: Բակո Սահակյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և մեր տարածաշրջանում կայունության պահպանման գործում:
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք: