Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը: Քննարկվել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի ընթացքը:
Պատվիրակության անդամները նախարարին են ներկայացրել ծրագրի երկարացման նպատակով համաձայնագրի փոփոխման նախագիծը, պետական ֆինանսների կառավարման զեկույցը: Կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում նախատեսված մարզերում հիվանդանոցների կառուցման, սարքավորումների ձեռքբերման և սքրինինգներ իրականացնելու ֆինանսավորմանն առնչվող հարցերը:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են ռեսուրսների ճիշտ ուղղորդման և առողջապահական ծառայությունների մատուցման արդյունավետության կարևորությունը: Քննարկվել է նաև Հարավային Կորեա ուսումնական այց կազմակերպելու մասին, որտեղ հայկական ու վրացական պատվիրակությունները հուշագիր կկնքեն Հարավային Կորեայի առողջապահական ապահովագրության գնահատող ծառայության և այդ երկրի ազգային առողջապահական ապահովագրության ծառայության հետ՝ թվինինգ-համագործակցության ուղղությամբ:
Հյուրերը նշել են, որ հետագայում նախատեսվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցություն` անհետաձգելի բուժօգնության բարելավման ուղղությամբ: