Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հոկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել` հաղորդում են ադրբեջանական աղբյուրները: Ամենայն հավանականությամբ՝ Մամեդովի փոխարեն վարչապետ կնշանակվի նախագահ Ալիևի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովը: Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ խորհրդարանն այսօր քննարկելու է վարչապետի պաշտոնում Ալի Ասադովի նշանակման հարցը: