Միացյալ Նահանգները հերթական «Սև ցուցակ» է հրապարակել. պաշտոնական Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել չինական 28 կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ Սպիտակ տան, ներգրավված են Չինաստանում ույգուրների, ղազախների և այլ կրոնական էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ոտրահարման գործում: «Սև ցուցակ»-ում հայտնված կազմակերպություններին արգելված է ամերիկյան ընկերություններից ապրանքներ գնել առանց Վաշինգտոնի հաստատման: Թիրախավորված 28 կազմակերպությունների մեջ ընդգրկված են կառավարական գործակալություններ ու տեխնոլոգիական ընկերություններ: