Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյին, որը Հայաստանում է՝ մասնակցելու WCIT 2019 համաժողովին։
Գրիգորյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլիայի համագործակցությունը ինովացիոն տեխնոլոգիաների և, հատկապես, տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում։
ԱԽ քարտուղարը բրազիլացի հյուրին ներկայացրել է Հայաստանում տիեզերական արդյունաբերության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, մասնավորապես՝ «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը և Հայաստանի տիեզերական գործակալության ստեղծման մասին առկա քննարկումները։
Փոխնախարար Նետոն ներկայացրել է տիեզերքի խաղաղ օգտագործման բրազիլական ծրագիրը և համագործակցության հնարավորությունները։