Խառը մենամարտերի (ММА) մարզիկ ուզբեկ Բեկզոդ Նուրմատովը ռուսաստանցի Բեսլան Իսաևի հետ մենամարտից երեք օր անց մահացել է: Մարտը կայացել էր հոկտեմբերի 4-ին Գրոզնիում՝ Absolute Championship Akhmat մրցաշարի ժամանակ:
5 րոպե տևողությամբ 3 ռաունդից հետո մրցավարները հաղթանակը շնորհել էին ռուսաստանցի մարզիկին: Մենամարտից հետո Նուրմատովը կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկներն ամեն ինչ արել էին ուզբեկ մարզիկի կյանքը փրկելու համար, սակայն՝ ապարդյուն:
Նուրմատովի բարեկամներին արդեն հայտնել են, որ նրա մարմինը առաջիկայում կտեղափոխվի հայրենիք: