«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Լուրը հաստատեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից՝ հավելելով, որ երկրորդ նախագահը տեղում ընթացիկ բուժզննություն է անցնելու:
Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, սակայն, «1lurer.am»-ին հայտնեց, որ «իրականում Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի և այսօր էլ դատական նիստին ներկա չի լինելու»:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: