«WCIT-2019» միջազգային համաժողովի շրջանակում՝ ամերիկահայ հանրահայտ աստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին անդրադարձ է եղել նաև համաշխարհային մեդիայում: ԶԼՄ-ներին առանձնահատուկ հետաքրքրել է Քարդաշյանի զեկույցը՝ «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը: Նշվում է, որ Քիմ Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, ներկայացնում է սոցիալական հարթակները բիզնեսի զարգացման համար գործածելու սեփական փորձառությունը:
Լրատվամիջոցներն անդրադարձել են նաև Հայաստանում անցկացվող «WCIT-2019»՝ 23-րդ միջազգային համաժողովին, նշելով, որ ՏՏ համաշխարհային խոշոր իրադարձությանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել մոտ 2 հազար մասնագետներ, բարձրաստիճան հյուրեր՝ շուրջ 70 երկրից: