ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ այս տարի գիրք գնելու համար նախատեսված հատկացումները կրկնապատկվել են, ինչը, սակայն, հարց չի լուծում:
Փոխնախարար Նարինե Խաչատուրյանի խոսքով՝ պետպատվերի փոխարեն նախարարությունը գրքերը ձեռք է բերում հրատարակիչներից: Մի կողմից՝ սա աջակցություն է հրատարակիչներին, մյուս կողմից՝ արժեքավոր գրականություն ձեռք բերելու միջոց: