Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց մերժել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը: Պաշտպանը միջնորդել էր մեկ շաբաթով Հայաստանից բացակայելու թույլտվություն տալ և տեղեկացրել էր, որ Գևորգյանը հերթական բուժզննումը պետք է անցնի Ավստրիայում՝ միաժամանակ գործնական հանդիպումներ ունենալով։
Գևորգյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։