Երեկ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողները երկու ժամից ավելի սպասել են WCIT-2019 համաժողովի հրավիրված աստղ Քիմ Քարդաշյանին ու նրա ընտանիքին։ Եվ չնայած երեկոյան ժամը 11-ին Քարդաշյանի օդանավը վայրեջք է կատարել՝ լրագրողների սպասելիքները չեն արդարացել. Քիմը չի հանդիպել նրանց:
Փոխարենը՝ լրագրողներին է մոտացել WCIT ծրագրի ղեկավար Սյուզաննա Ազոյանը և հայտնել, որ «Երեխաները քնած էին, Քիմը՝ հոգնած բարդ թռիչքից հետո, այդ պատճառով էլ այդպիսի որոշում է կայացվել»: Միաժամանակ փոխանցվել է, որ Քարդաշյան - ԶԼՄ-ներ հանդիպումն առաջիկայում անպայման կկայանա: