Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Շաբաթ օրը Ադամյանի ակումբը՝ «Հոֆենհայմը» հայ ֆուտբոլիստի դուբլի շնորհիվ արտագնա խաղում հաղթել էր Մյունխենի «Բավարիային»: Ադամյանը նաև ճանաչվել էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Առաջնության պաշտոնական կայքը նաև մեր ֆուտբոլիստին նվիրված հոդված է ներկայացրել՝ անդրադառնալով Սարգսի ծննդավայրին, հայրենիքին և ֆուտբոլային կարիերային: Հայ ֆուտբոլիստը նաև համեմատվել է Գերմանիայի հավաքականի առաջատարներից Միրոսլավ Կլոզեի հետ:
«Ընդամենը երկու տարի առաջ Սարգիս Ադամյանը խաղում էր չորրորդ դիվիզիոնում: Այսօր Բունդեսլիգայում նա խփեց իր առաջին գոլը «Բավարիային»,- նշված է առաջնության թվիթերյան էջում: