Սաուդյան Արաբիայի իշխանությունը ստիպված է հրաժարվել խիստ օրենքներից և զիջումների գնալ՝ զբոսաշրջությունը խթանելու նպատակով: Վերջերս օրենք է ընդունվել, ըստ որի՝ օտարերկրացիները կարող են երկրում հյուրանոցային սենյակներ ամրագրել առանց ամուսնության վկայագիր ներկայացնելու: Ավելին՝ կանայք կարող են նաև առանց տղամարդկանց սենյակ ամրագրել հյուրանոցներում, ինչն ընկալվում է լուրջ առաջընթաց մի երկրում, որտեղ խստորեն է արգելվում արտամուսնական կապը: