ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վարչապետը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել քաջառողջություն:
Փաշինյանն ու Պուտինն անդրադարձել են նաև օրերս Երևանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: