Մետրոյի «Բարեկամություն» կայարան տանող աստիճանավանդակներին գտնվող կրպակներն ապամոնտաժվում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը: Արամ Դանիելյանը նաև մի քանի լուսանկարներ է հրապարակել: Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ աստիճանավանդակներին ժամանակին թույլատրել են քաղաքաշինական առումով անթույլատրելին, որը նաև ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ վտանգում է մետրոյի տարհանման նորմերը: