Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ միջազգային և ներհանրապետական գնացքների ծառայություններից օգտվել է 335 հազար ուղևոր, ինչը 11,6%-ով գերազանցում է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը. այդ ժամանակահատվածում ուղևորների թիվը կազմել էր 300 հազար:
Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքով փոխադրվել է 59 հազար ուղևոր՝ 2018-ի 52,8 հազարի դիմաց: Աճը կազմել է 11,7%:
Միջազգային հաղորդակցությունում (դեպի Թբիլիսի և Բաթում) 9 ամիսների ընթացքում փոխադրվել է 67,8 հազար ուղևոր՝ 59,7 հազարի դիմաց 2018 թվականին (աճը կազմել է 13,5%):
Հատկանշական է, որ երկաթուղային ուղևորափոխադրումների ծառայություններից օգտվող օտարերկրյա քաղաքացիների տեսակարար կշիռը 36%-ից ավելացել է մինչև 39%:
Ներհանրապետական հաղորդակցությունում ուղևորների թիվը նույնպես աճել է՝ 11,1%-ով, մինչև 267,2 հազար (2018 թվականին՝ 240,4 հազար):