Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այսօր հրապարակվել են բժշկագիտության ասպարեզում՝ 2019 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Շվեդական թագավորական ինստիտուտի կազմում գործող Նոբելյան կոմիտեի որոշմամբ՝ այս տարվա մրցանակակիրներ են հռչակվել ամերիկացի գիտնականներ Ուիլյամ Քելինգն ու Գրեգ Սեմենզան, բրիտանացի հետազոտող Փիթեր Ռաթքլիֆը:
Բոլոր երեք գիտնականներն էլ իրենց հետազոտություններում փորձել են պարզել, թե ինչպես են կենդանի բջիջներն արձագանքում թթվածնի առկայությանը: