Ազգային ընտրանի հրավիրված 25 ֆուտբոլիստից 20-ն արդեն հավաքականի ճամբարում են: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականը սկսում է նախապատրաստությունը Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի խաղերին:
Մեր հավաքականը նաև սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Առայժմ բացակայում են Սարգիս Ադամյանը, Վարազդատ Հարոյանը, Ռումյան Հովսեփյանը, Տիգրան Բարսեղյանը և Արարատ Մոնրոն. նրանք հավաքականին կմիանան այսօր երեկոյան և վաղը առավոտյան:
Մնացած 20 ֆուտբոլիստներն այսօր ժամը 18:00-ին կանցկացնեն առաջին մարզումը: