Ռուսաստանում մեծ ժողովրդականություն է վայելում Կարեն Հովհաննիսյանի «Հերոս» կինոնկարը: Նախանցած հանգստյան օրերին այն դիտել է 94 մլն ռուսաստանցի, հոկտեմբերի 1-ին՝ ավելի քան 12 մլն: Կինոնկարը դրական են գնահատել նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ էին տեսել սցենարը՝ իրականության հետ համապատասխանությունը ստուգելու համար: Իր ժողովրդականությամբ հայ կինոռեժիսորի ֆիլմը Ռուսաստանում զիջում է միայն ամերիկյան «Դեպի աստղեր» կինոնկարին: Հովհաննիսյանի ֆիլմի հերոսը մարզվել է արտաքին հետախուզական ծառայության գործակալների համար հատուկ դպրոցում:
2000-ականների սկզբին նախագիծը փակվում է, գլխավոր հերոսը բնակություն է հաստատում եվրոպական քաղաքներից մեկում և այլևս չի հիշում Ռուսաստանի մասին: Սակայն մի օր զանգահարում է նրա հայրը, որին համարում էր զոհված: Հայրը զգուշացնում է, որ որդուն հետապնդում են: Ռեժիսորը ծնվել է Գյումրիում 1978 թվականին, սովորել է Երևանի հեռուստատեսության ռեժիսուրայի դասընթացներում, ապա՝ Մոսկվայում`Յուրի Գրիմովի ստուդիայում: Նա նաև «Արշավանք», «Պղնձե արևը», «Կյանքը առջևում է», «Առանց սահմանների» ֆիլմերի ռեժիսորն է: