Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած 8 աղջիկներ, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժանացել են սպայական լեյտենանտ զինվորական կոչման: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Նորաթուխ լեյտենանտները Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի շրջանավարտներ են: Շնորհավորում եմ Ձեզ հարգելի աղջիկներ: Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք»,- ասվում է գրառման մեջ: