Վերջին տասը տարում Կոսովոյի Հանրապետությունում նախագահ Հաշիմ Տաչիի իշխող ժողովրդավարական կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում: Կիրակի օրը կայացած ընտրություններում ընտրողների մասնակցությունը կազմել է 43,2%: Նախնական տվյալով՝ հաղթել է «Ինքնորոշում» ծայրահեղական շարժումը: Առաջատարի հետ գրեթե հավասար ձայներով մրցակցում է ընդդիմադիր «Կոսովոյի ժողովրդավարական միություն» կուսակցությունը: