Երկուշաբթի օրը Հնդկաստանի Գերագույն դատարանը որոշում է կայացրել Մումբայում ծառահատումներն արգելելու վերաբերյալ: Մետրոյի կառուցման ծրագրով նախատեսվում է 2700 ծառ հատել, ինչը հարուցել է բնապահպանների զայրույթը: Բնապահպանները դեմ են ծառերը հատելուն՝ ասելով, որ դա կբարդացնի Մումբայի աղտոտվածության մակարդակը:
Հանգստյան օրերին Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել էր տասնյակ ակտիվիստների, որոնք փորձել էին թույլ չտալ պաշտոնյաներին ծառ կտրել: Այդ իրավունքը իշխանության ներկայացուցիչները ստացել էին ցածր ատյանի դատարանի որոշմամբ: