Եվրամիությունը քննարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (EEZ), Անկարայի հորատման գործունեության պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, հարցը ներառված է ԵՄ Խորհրդի նիստի օրակարգում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին՝ Լյուքսեմբուրգում: Փաստաթղթում նշվում է. «Թուրքիան պետք է զերծ մնա նման գործողություններից և հարգի Կիպրոսի Հանրապետության ինքնիշխան իրավունքները՝ իր բացառիկ տնտեսական գոտում գործող միջազգային օրենսդրությանը համապատասխան: Բացի այդ, Թուրքիան պետք է ընդունի Կիպրոսի Կառավարության հրավերը և բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատումը պետք է դիտարկի երկխոսության և բանակցությունների միջոցով»: