Վեց փիղ է մահացել Թաիլանդի ջրվեժի տարածքում՝ միմյանց օգնելու ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Խաո Յայ արգելոցում: Պատճառը փոքրիկ փղի՝ ջրվեժի մոտակայքում գտնվող անդունդը գլորվելն էր: Տարեց փղերը փորձել են օգնել փոքրիկին ու նույնպես անդունդն են ընկել: Ի դեպ, ջրվեժի մոտ նման դեպք էլի էր եղել. 1992-ին մահացել էր 8 փիղ, և տեղանքը ստացել էր Սատանի փոս անունը: Արգելոցի աշխատակիցները փորձել են կասեցնել մյուս փղերի շարժը վտանգավոր վայր, չնայած Թաիլանդի Վայրի կենդանիների բարեկամներ հիմնադրամի ղեկավարը կարծում է, որ փղերամում մնացած փղերը դժվար գոյատևեն, քանի որ այդ կենդանիները միմյանցից կախված են սնունդ հայթայթելու և գիշատիչներից պաշտպանվելու հարցում: Հայտնի է նաև, որ փղերը ծանր են տանում հարազատների մահը: